Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Կնճիռների դեմ քսուքը նպաստում է քաղցկեղի առաջացմանը

Կնճիռների դեմ քսուքը նպաստում է քաղցկեղի առաջացմանը

Կնճիռների դեմ միջոցներին «մեղադրել» են քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի համար: Երիտասարդացնող քսուքները մաշկն ազատում են էպիդերմիսից` բջիջները պաշտպանող արտաքին բարակ շերտից, բացահայտել են ամերիկացի գիտնականները: Առանց դրա մաշկն անպաշտպան է դառնում արևային լույսի և օդում գտնվող թունավոր նյութերի ազդեցության առաջ:

 

Գիտնականները նշել են քսուքի ամենավտանգավոր բաղադրատարրերից մեկը` ալֆա-հիդրոքսիթթուները (AHAs): ԱՄՆ-ում արդեն հսկողություն է սահմանվել նման միջոցների արտադրության վրա:

 

Բժիշկները  հանձնարարում են զերծ մնալ AHAs-ի մինչև 10% խտությամբ միջոցների օգտագործումից: Սրանով պայմանավորված, FDA-ն արտադրողներին պարտավորեցրել է տուփերի վրա նշել, որ այդ քսուքների օգտագործումը հղի է մաշկի բարակությամբ, այտուցներով և, նույնիսկ, այրվածքներով:

 

 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. hozyaika.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ